Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայաստանի օրվա իշխանությունները հայրենազրկեցին նրանց ու դարձրին գաղթական

Հայաստանի օրվա իշխանությունները հայրենազրկեցին նրանց ու դարձրին գաղթական
24.09.2023 | 22:09

Չչարանաք ու չնեղսրտեք ձեր բնակավայրերում այս օրերին հաստատված արցախահայության հնարավոր վերաբերմունքից։ Տունն ու տեղներդ տաք նստած, ամուսին ու երեխա պինդ գրկած՝ չշտապեք պիտակավորել ու բամբասել այդ մարդկանց։ Իրենք մե՜ծ ողբերգության միջով են անցել ու անցնում, իրենք հազարամյակներով էդ հողի վրա ապրած իրենց պապերի տունն են կորցրել, գերեզմաններ են կորցրել, իրենց հարազատին են կորցրել այդ հողի համար մղված պայքարներում։ Ու հիմա մազապուրծ փրկվել են։

Իրենք կարող են մի բան ավել ասել, մի բան պակաս։ Պետք չի դա մատի փաթաթան արած էստեղ-էնտեղ ստատուսներ գրել, բամբասել, թե ինչեր են ասել ձեզ հանդիպած արցախցիները։

Եթե դուք էլ կողքից ականատես լինեք նման դեպքերի, մոտեցեք, միջամտեք, կանխեք էդ թշնամանքը։ Բացատրեք դիմացինին, որ էդ մարդը ոչ իր հացին էր մնացել, ոչ էլ՝ ջրին։ Էդ մարդն ամեն ինչ էլ ուներ, բայց Հայաստանի օրվա իշխանությունները հայրենազրկեցին նրան ու դարձրին գաղթական։

Նորից եմ խնդրում՝ հանդուրժող ու ըմբռնող եղեք մեր հայրենակիցների նկատմամբ։ Իրենք էնպիսի ողբերգություն են ապրում հիմա, որ կողքից մեկ տոկոս անգամ չեք կարող պատկերացնել։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 5742

Մեկնաբանություններ